Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Եկեք և մնացեք

Եկեք և մնացեք
25.09.2026 | 00:04

Սեպտեմբերի 25


«Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ,
և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ» (Մատթ. ԺԱ. 28)։

Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք:
Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի։ Վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին, հանգիստ ու անխռով եղեք:
Ինձ մոտ եկեք ոչ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար:
Օգնության համար վստա՛հ եղեք, իմացարկեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն:
Հանգստությունը վախ չի ճանաչում:
Հանգստությունը պակասություն չի ճանաչում:
Այն հզոր է ու վստահ:
Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին:
Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները` Ինձ մոտ եկեք:
Մի’ դանդաղեք:
Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ